Թուրքիան և Ֆրանսիան Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հակազդման պլան են մշակում
Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Էմանուել Մակրոնը Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացմանը հակազդելու համատեղ նախաձեռնություն են մշակում: Այդ մասին գրել է Haberturk թերթը՝ հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրների:
Նրա տվյալներով՝ Էրդողանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, մտադիր է այդ հարցը հանգամանորեն քննարկել Մակրոնի հետ եւ առաջարկել գործողությունների եռափուլ ծրագիր: Անկարայի կողմից հանրաքվեին հակազդման միջոցառումների կոնկրետ բովանդակությունը կձեւակերպվի սեպտեմբերի 22-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: Իսկ առայժմ Էրդողանը մտադիր է Փարիզին առաջարկել՝ որպես առաջին քայլ հանդես գալ Էրբիլին ուղղված համատեղ կոչով՝ չանցկացնել սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքեն:
Եթե Իրաքյան Քրդստանը համաձայնի դրան, ապա Անկարան եւ Փարիզը քրդերի եւ պաշտոնական Բաղդադի միջեւ որպես միջնորդներ հանդես Իրաքյան Քրդստանի, վիճելի տարածաշրջանների (օրինակ՝ Քիրկուկի) բնակչության սահմանադրական իրավունքների իրացման հարցերում եւ կնախապատրաստեն համապատասխան ճանապարհի քարտեզ, որը կդառնա այդ նախաձեռնության երկրորդ կետը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: