ԱՄՆ-ը և Հարավային Կորեան նոր զինավարժանքներ կանցկացնեն ամերիկյան ավիակրի մասնակցությամբ
Կորեայի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները հոկտեմբերի սկզբին ամերիկյան ավիակրի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացնեն ԿԺԴՀ-ի կողմից հրթիռամիջուկային սպառնալիքին ի պատասխան:
Ինչպես հայտնել է Yonhap գործակալությունը, Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության համապատասխան զեկույցը ներկայացվել է երկրի Ազգային ժողովում (խորհրդարանում։
Նշված է, որ ԱՄՆ-ի կողմից զորավարժություններին կմասնակցի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Carl Vinson կամ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ: Բացառված չէ, որ զինավարժանքներին միանա նաեւ Ճապոնիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: