ԱԳ նախարարն ու Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահը քննարկվել են Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերը
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի արտգործնախարարության և Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։