Արդարադատության խորհուրդը նախագահին առաջարկել է դադարեցնել դատավոր Վաղինակ Մկրտչյանի լիազորությունները
Արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Վաղինակ Մկրտչյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր է նշանակվել ՀՀ Նախագահի 2013 թվականի հունվարի 24-ի հրամանագրով:
Արդարադատության խորհուրդը որոշումը կայացրել է երեկ՝ սեպտեմբերի 15-ին։ Նշենք, որ Վաղինակ Մկրտչյանը քննել է դերասան Վարդան Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը։