Բաժիններ՝

Լևանդովսկին 2018 թվականին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաջորդ տարի ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: Ակումբը փոխելու իր ցանկության մասին ֆուտբոլիստն արդեն հայտնել է գործակալներին: Հարձակվողը խնդրել է ամեն ինչ անել մադրիդյան ակումբ տեղափոխվելու համար, չնայած նա գիտի, որ «Ռեալը» գերադասում է չստորագրել 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների: Լեհը կհասնի այդ տարիքին օգոստոսին:

Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Ավելի վաղ «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հաղորդել էր, որ պայմանագրում հրաժարագնի վերաբերյալ կետ չկա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս