Ալավերդու հեղինակություն Վահագնի խնդիրն օրենքով գողերի հե՞տ է. Ալավերդին տագնապի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թվում է՝ բոլորն զբաղված են վերջին կրակոցների վերլուծությամբ, իսկ հիմնական վարկածը, քննիչներին հերթ չտալով, առաջ է քաշել մամուլը՝ Վերնիսաժի դեպքերն Ալավերդու վենդետայի շարունակությունն են։

Իրականում սա ավելին էր, քան պարզ վենդետան։ Դեպքերը հայտնի են, քննված, դատաքննված, բայց, չգիտես ինչու, հանցագործությունների շղթան չի ընդհատվում։ Ո՞վ է Վահագն Աբգարյանը Վահագն Աբգարյանին ճանաչողներն ասում են, որ մինչև 7-8-րդ դասարանը նա գերազանցիկ է եղել, բայց գայթակղվել է փողոցային բարքերով, շրջապատ է ընկել։ Բավականին երկար տարիներ բացակայել է Հայաստանից։

Լավատեղյակներն ասում են, որ Ուկրաինայում զբաղվել է հանքարդյունաբերությամբ և հայրենիք վերադարձել է որպես մեծ հարստության տեր։ Վերադառնալուց հետո Երևանում էր բնակվում, բայց ընտանիքը` կինը, երեխան, ծնողները, ապրում էին Ալավերդիում։ Նա գնել է քաղաքի հյուրանոցի մի մասը, կարգի բերել և բարձրակարգ հյուրանոց դարձրել։

Ասում են, թե նաև ավտոմեքենաների լվացման և այլ օբյեկտներ ունի։ Ուկրաինայից հետո Վահագն Աբգարյանը հայտնվել է քրեական դաշտում։ Խոսակցությունների համաձայն, նրա կենսագրության մեջ մեծ դեր է խաղացել այն, որ նա դարձել է մայրաքաղաքի գողերից մեկի սանիկը, որն էլ նրան թևեր է տվել։ Օձունեցին ու Վահագն Աբգարյանը՝ թշնամինե՞ր։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Վահագն Աբգարյանի հետեւից իսկական որս են հայտարարել օրենքով գողերը։ Տրվում է Արման Կալուժսկու անունը։ Ըստ մյուս աղբյուրների, Կալուժսկին կապ չունի, և որ Վահագնը ֆինանսական «ռազբորկաներ» է ունեցել քրեական հեղինակություն Օձունեցու հետ, որն էլ ընկել է նրա հետևից։ «Հենց նրա հետ հյուրանոցում, թե կաֆեում նստած են եղել, համաձայնության չեն եկել, դուրս են եկել, ու կատարվել է էդ ամենը»,- պատմեց մեզ քաղաքի իշխանական վերնախավին մոտ աղբյուրը։ Պատմում են նաև, որ տարիներ առաջ խնդիր է եղել նրանց միջև, Վահագնը ինչ-որ հարցում նրան չի ենթարկվել, նույնիսկ կոպտել է՝ ասելով, թե չի պատրաստվում նրա ասածներով շարժվել։ Օձունեցին ընտրությունների ժամանակ հովանավորում էր Արթուր Աբգարյանին։ Նա ընտրություններում ՀՀԿ-ին պարտված Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի երեխաների քավորն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս