Բաժիններ՝

Թրամփը Լոնդոնի ահաբեկչությունից հետո քննադատել է բրիտանական իշխանություններին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո քննադատության է ենթարկել բրիտանական իշխանություններին, իր կարծիքով, ահաբեկչության դեմ բավականաչափ խիստ պայքար չմղելու համար: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Եվս մեկ գրոհ Լոնդոնում՝ կատարված անհաջողակ ահաբեկչի կողմից: Դրանք հիվանդ եւ տկարամիտ մարդիկ են, որոնք գտնվում էին Սքոթլենդ-Յարդի տեսադաշտում: Հարկավոր է կանխիչ միջոցներ ձեռնարկել»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Նրա կարծիքով, «անհաջողակ ահաբեկիչների հետ հարկավոր է անհամեմատ ավելի խիստ վարվել»: «Համացանցը նրանց հիմնական գործիքն է, որի օգնությամբ նրանք կողմնակիցների են հավաքագրում: Մենք պետք է նրանց կտրենք Համացանցից»,-գրել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս