 
                        Հրապարակվել է Լոնդոնի մետրոյում այրվող ռումբի տեսանյութը
 
                                    Պայթյուն է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում: Ականատեսները հայտնել են, որ ռումբը գործել է դույլի մեջ, որը փաթեթով թողել էին գնացքի վագոնում: Տեսանյութը հրապարակել է BBC News-ը: Դատելով կադրերից՝ լուրջ վնասվածքներ մետրոյի վագոնում չկան: Մինչդեռ, ինչպես հաղորդվում է Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի կայքում, Լոնդոնի մետրոյում ինքնաշեն ռումբից տուժածների թիվը հասել է 22-ի: «Շտապօգնությունը հիվանդանոցներ է տեղափոխել 18 տուժածների, եւս մի քանի մարդ բուժօգնության է դիմել ինքնուրույն»,- ասված է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը տեղի ունեցածը հետաքննում է «Ահաբեկչական գործողություն» հոդվածով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        