Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել Լոնդոնի մետրոյում ահաբեկչությունից տուժածներին
Մեծ Բրիտանիայի վարչաետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում կատարված ահաբեկչության հետեւանքով տուժածներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Իմ մտքերն այժմ «Փարսոնս գրին»-ում բոլոր վիրավորվածների եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցների մասին են, որոնք ամենայն վճռականությամբ այժմ հակազդում են այդ ահաբեկչական միջադեպին»,-գրել է Մեյը Twitter-ի միկրոբլոգում:
Լոնդոնի շտապօգնության ծառայությունը հայտնել է Բրիտանիայի մայրաքաղաքի գետնուղում ահաբեկչությունից հետո 18 հոսպիտալացվածների մասին: Համապատասխան հայտարարությունը ծառայությունը զետեղել է Twitter-ում:
«Կարող ենք հաստատել, որ մենք 18 տուժածների ենք ուղարկել հոսպիտալ մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպից հետո»,-ասված է փաստաթղթում:
Բժիշկները նշում են, որ պայթյունի հետեւանքով ոչ ոք լրջորեն չի տուժել, ստացված վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն:
Լոնդոնի ոստիկանությունն ահաբեկչություն է որակել այն պայթյունը, որը սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում, գնացքի վագոնում: «Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հրամանատարությունը հետաքննում է մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպը, այն հայտարարված է ահաբեկչություն»,-ասված է Twitter-ում Լոնդոնի ոստիկանության միկրոբլոգում: