«Ծառուկյան» դաշինքն ի՞նչ ընդդիմություն է. հարցը դժվար դրության մեջ դրեց Էնֆիաջյանին

«Ծառուկյան» դաշինքն ինչպե՞ս է ընդդիմադիր ուժ, եթե նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանն իր ընկերն է, ինչի՞ն և ո՞ւմ են ընդդիմություն: Այս հարցն այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ լրագրողներն ուղղեցին «Ծառուկյան« խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին, որը, սակայն, երկար ժամանակ փորձում էր խուսափել հարցին ուղիղ պատասխանել:

«Ընդդիմության և իշխանության ձևակերպումը հստակ է: ԱԺ-ում ընդունված օրենք- կանոնակարգում ևս հստակ սահմանում կա, թե որ քաղաքական ուժն է իշխանություն համարվում, որն՝ ընդդիմություն: Մեր որդեգրած քաղաքական ճանապարհին խնդիր չենք տեսնում, որևէ անձին ինքնանպատակ քննադատելու խնդիր չենք դրել:

Եթե համակարգված նայենք, այս պայմաններում մենք չենք կարող որևէ լավ նշակետի հասնենք: Երբևիցե «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները կաշկանդված չեն եղել որևէ քաղաքական գործչի գնահատական տալ»,- հայտարարեց Էնֆիաջյանը:

Հարցը կրկնվեց` այսօր առկա ո՞ր իրավիճակին են իրենք ընդդիմություն:

Կարդացեք նաև

«Մեր 15 հիմնական կետերն իրենց մեջ քաղաքական ընդդիմադիր կեցվածք են պարունակում: Մենք ընդդիմություն ենք այսօրվա տնտեսական վիճակին, կողմնակից ենք տնտեսության մեջ փոփոխություններին»,- կրկին խուսանավող պատասխան տվեց Էնֆիաջյանը:

Հարցի երրորդ անգամ կրկնությունից հետո, թե ի՞նչ ընդդիմություն է, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանի ընկերն էլ, էլ չասած Սերժ Սագսյանի հետ նրա ջերմ հարաբերությունների մասին, Էնֆիաջյանը փորձեց հակափաստարկ ներկայացնել. «Միջանձնյա փոխհարաբերությունները քաղաքական դիրքորոշումների հետ չեն փոխհարաբերվում»:

Տեսանյութեր

Լրահոս