«Ծառուկյան» դաշինքը կպահանջի՞ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը

Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մտահոգություն հայտնեց երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության կապակցությամբ:

«Մեզ համար մտահոգիչ և դատապարտելի է և պետք է համապատասխան միջոցառումները իրականացնենք, որ ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում ՀՀ քաղաքացին պաշտպանված զգա: Կոնկրետ այս դեպքի հետ կապված գտնում ենք, որ իրավապահ մարմինները պետք է մաքսիմալ բաց քննություն իրականացնեն»,- ասաց պատգմավորը:

Հարցին` արդյոք ժամանակը չէ՞ պահանջելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժաականը, Էնֆիաջյանը պատասխանեց, թե տեղի ունեցող յուրաքանչյուր հակաօրինական գործողություն իրենց համար մտահոգիչ է և որևէ խնդիր ու խոչընդոտ իրենք չեն տեսնում այդ մասին խոսելու.

«Եթե տեսնենք, որ հասունացել է պահը, նմանատիպ ձևակերպումներով կարող ենք հանդես գալ: Այն բոլոր գործողությունները, որ հակաօրինական են, բնականաբար, դատապարտելի է, և օրենքի առջև պետք է համահավասար պատասխանատվության ենթարկվեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս