Բաժիններ՝

Սարկիսովը վնասել է խաչաձև կապանները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ենիսեյ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովի վնասվածքը լուրջ է:

Ֆուտբոլիստը վնասել է ծնկի խաչաձև կապանները և պատռել կողային մենիսկը: Դեռևս հայտնի չէ, թե վերականգնվելու համար որքան ժամանակ կպահանջվի Սարկիսովից:

Արթուր Սարկիսովը վնասվածք էր ստացել ՖԱԼ-ի 13-րդ տուրի «Ենիսեյ»-«Լուչ Էներգիա» խաղի ժամանակ: Նա նաև դարձել էր գոլի հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս