«Սովորական ռազբորկաներ են, որ ցանկացած երկրում կարող է տեղի ունենալ». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ կրիմինալիզացիան Հայաստանում գագաթնակետին է հասել: Ինչպես այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ա.Ռուստամյանը, քննություն է ընթանում, իրավապահները պետք է ամեն ինչ անեն, որ դա բացահայտվի: Խոսքը երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների մասին է:

«Այդպիսի երևույթներ միշտ էլ տեղի են ունենում, բայց չի կարելի ասել, որ համընդհանուր կրիմինալիզացիա է գնում: Սովորական ռազբորկաներ են, որ ցանկացած երկրում կարող է տեղի ունենալ: Կարևոր է, որ իրավապահ մարմինները կարողանան բացահայտել և կանխել նմանատիպ դեպքերը»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ սոցցանցերում հիշում են Վանո Սիրադեղյանին և խոսում նրա վերադարձի անհրաժեշտության մասին, արդյոք Ռուստամյանը կցանկանա՞ր, որ Սիրադեղյանը վեադառնար, Ա.Ռուստամյանը պատասխանեց.

«Ես չեմ երազում Վանոյի ժամանակները: Այնպես չէ, որ այն ժամանակ կրիմինալ չկար, բավական է հիշել հայտնի սպանություններըր: Եթե այն ժամանակները վերադառնան, նույն ընթացքն է գնալու: Եթե ինչ-որ բան ծուռ ես շարում, ծուռ էլ գնում է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս