Բաժիններ՝

ԱՄՆ-ը երեք ամսով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը

ԱՄՆ-ը եւս երեք ամսով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նայերթը:

«Վարչակազմը հավանություն տվեց պատժամիջոցների չեղարկման ռեժիմին, որպեսզի որոշակի ճկունություն պահպանի որոշումներ ընդունելիս»,- ասել է Նայերթը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել էսահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս