Վենեսուելայի նախագահը երկարաձգեց արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագրի գործողությունը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կրկին երկարաձգել է երկրում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագրի գործողությունը: Այս մասին ասված է Gazzetta Ufficiale կառավարական բանբերի՝ սեպտեմբերի 14-ին հրապարակված թողարկման մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ ռեժիմն 90 օրով երկարաձգելու պատճառներից մեկը Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումն է: «ԱՄՆ-ի կառավարության կողմից սահմանված ֆինանսական շրջափակումը միտված է այն բանին, որ խախտվի Petroleos de Venezuela-ի եւ նրա ազգային եւ միջազգային գործընկերների աշխատանքը»,- ասված է դրանում:
Առաջին անգամ Մադուրոն նման կարգի հրամանագիր էստորագրել տակավին 2016 թվականի հունվարին, այդ ժամանակվանից ի վեր այն բազմիցս երկարաձգվել է: Այդ փաստաթուղթը, մասնավորապես, գործադիր իշխանությանն օժտում է պարտավորագրեր կնքելու եւ միջոցները վերաբաշխելու հնարավորությամբ՝ առանց խորհրդարանի հավանությունն ստանալու անհրաժեշտության, որտեղ մեծամասնությունը պատկանում է ընդդիմությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: