Խաղողագործները հայտնվել են դժվար կացության առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղողագործներին չեն գոհացնում մթերող ընկերությունների սահմանած գները. այսօր Հայաստանում խաղողի մեկ կիլոգրամը վերամշակող ընկերությունները մթերում են մինչեւ 120 եւ 130 դրամով:
Գյուղացիների պնդմամբ՝ արտադրանքի ինքնարժեքը բարձր է, առավել եւս, երբ այս տարի խաղողի բերքը մոտ 10 տոկոսով պակաս է լինելու նախորդ տարվա համեմատ: Պատճառն էլ ցրտաշունչ ձմեռն էր եւ այգեթաղ չկատարելը:
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե այս իրավիճակի հետեւանքով գյուղացիները հայտնվել են դժվար կացության առաջ: Ըստ նրա՝ տեխնիկական սորտի խաղողի մեծ քանակություն գյուղացիները չեն կարող ներքին շուկայում իրացնել, այն արտահանել նույնպես հնարավոր չէ: Ստիպված պետք է լուռ համակերպվեն մթերող ընկերությունների սահմանած գների հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: