Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վայրում հայտնաբերվել են երկու տեսակի զենքի պարկուճներ
Երևանի կենտրոնում կրակոցները հնչել են ինքնաձիգից և ատրճանակից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին, որ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում կա մեկ սպանված։
«Դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ։ Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կատարվում է քննություն դեպքի մանրամասները և հանգամանքները պարզելու ուղղությամբ։