Զորակոչի հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի
Զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի: Սեպտեմբերի 14-ին ընդունված որոշմամբ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2017 թվականի միջոցառումների համապատասխան կետը:
Առողջապահության նախարարության հետ խնդրի քննարկման արդյունքներով պարզ է դարձել, որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորակոչիկների նարկոլոգիական (թունաքիմիական) հետազոտությունների համար կպահանջվի զգալի ֆինանսական ծախսեր (մեկ զորակոչիկի հետազոտության արժեքը` 15.000 դրամ), իսկ առանց նման հետազոտությունների կատարման` բժշկական հանձնաժողովներում համապատասխան մասնագետների ընգրկումը կդառնա անիմաստ:
Բացի այդ, ՀՀ կառավարության 2010 թվկանի մայիսին ընդունված որոշումներից մեռկով հաստատված զինվորական հաշվառման կարգի պահանջների համաձայն` զինապարտ քաղաքացիների կցագրման ժամանակ զինվորական կոմիսարիատները համապատասխան կազմակերպություններից պահանջում են կցագրվողի նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված լինելու, իսկ ոստիկանության մարմիններից` հատուկ հաշվառման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ, որի հիման վրա զորակոչիկի զորակոչվելուց հետո իրականացվում է համապատասխան հսկողություն: