Դժբախտ դեպք Երևանում. մթերային խանութում դի է հայտնաբերվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 08:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող մթերային խանութի պահակը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Շարուրի փողոցի թիվ 5/7 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը:
Փրկարարները 2-րդ սրահում հայտնաբերել են՝ 1961 թ. ծնված Ա. Ա.-ի դին: