«Հասկանալի է, որ դիվանագիտական այդ հանդիպումների ժամանակ մի բան պետք է ստորագրենք». Վարդան Բոստանջյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասաց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերին և հանդիսանում է տիպային համաձայանգիր:

«Հայաստանը նման համաձայնագիր ունի ստորագրած տարբեր երկրների հետ: Համաձայնագրի էությունը կայանում է կողմերի միջև նախանշված գերակա ոլորտներում տեխնիկական համագործակցության խթանումը:

Բոլոր հնարավոր համագործակցության ձևաչափերը, ուղղությունները, ոլորտները և ծրագրերը, որոնք հնարավոր է իրականացնել այս համաձայնագրի հիման վրա, եթակա են հետագայում կողմերի միջև քննարկման, համաձայնեցման և նաև հաստատման առանձին  համաձայնություններով:

Այս համաձայնագիրը նախատեսում է շրջանակային կարգավորումներ: Համաձայնագիրը նաև հստակ նախատեսում է, որ այն ծրագրերը, որոնք իրականացվում են կողմերի միջև որպես տեխնիկական աջակցություն կամ համագործակցություն, դրանց շրջանականերում առաջացող որոշակի նյութատեխնիկական ապրանքների շարժը ենթակա է հարկազատման կողմերի միջև»,- նշեց փոխնախարարը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Հասկանալի է, որ դիվանագիտական այդ հանդիպումների ժամանակ մի բան պետք է ստորագրենք, այդուհանդերձ, դուք ի՞նչ եք կարծում՝ նման տիպի համաձայնագրերն ընդհանրապես ՀՀ-ին ի՞նչ կարող են տալ»:

Ի պատասխան՝ Գ. Մելքոնյանն ասաց, որ այն երկրները, որոնք հիմնականում զարգացած են, ունակ են և իրականացնում են միջազգային աջակցության ծրագրեր, տարբեր երկրներում ֆինանսավորում են տվյալ երկրի զարգացմանն ուղղված զանազան ծրագրեր.

«Հայաստանը նման փորձ ունի, մենք երկար տարիներ տեխնիակական համագործակցության բավականին հաջող գործընթացներ իրականացնում ենք Միացյալ նահանգների, Եվրոմիության, Ճապոնիայի, Գերմանիայի, նաև այլ տարբեր երկրների հետ: Այս տեխնիկական աջակցության ծրագրերն են, որ տվյալ երկրի համար ստեղծում են որոշակի իրավական բազա, որը նախատեսում է ընթացակարգեր և որոշակի պարագաներում հարկազատում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930