ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում
ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Եթովպայի մշտական ներկայացուցիչ Տակեդա Ալեմուն, որը սեպտեմբերին նախագահում է ԱԽ-ն:
«Անվտանգության խորհրդի անդամները լուրջ մտահոգություն հայտնեցին Ռաքհայնում տիրող իրադրության կապակցությամբ»,- ասել է դիվանագետը լրագրողներին՝ ամփոփելով Մյանմայի իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպման արդյունքները:
«ԱԽ-ի անդամները պահանջեցին անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Ռաքհայնի նահանգում կատարվող բռնություններին, թուլացվի իրադրության լարվածությունը, վերականգնվի օրենքն ու կարգուկանոնը, ապահովվի խաղաղ բնակիչների պաշտպանությունը, լուծվի փախստականների խնդիրը»,- հայտնել է Տակեդա Ալեմուն: Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ Բանգլադեշում ապաստանած ռոհինջա ազգության փախստականների թիվը հասել է 380 հազարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: