Տուպիկ Կարենի հետքերով. ինչ լուրեր էին հասել Դոն Պիպոյի մարդկանց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին եւ այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին:
Նկատենք, որ խմբի մասին ոչ թե իրավապահներն էին պարզել, այլ Դոն Պիպոյի «հետախույզները»:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ այն տունը, որը վարձակալել էին սպանություն նախապատրաստողները, կապվում է Կարեն Դավթյանի՝ Արտյոմ Հարությունյանի թիմակցի, թիկնազորի անդամի անվան հետ:
Այս տեղեկությունը հասել է նաեւ Դոն Պիպոյի մարդկանց, որին հետեւեց սեպտեմբերի 12-ի դաժան սպանությունը: 3 կողմից արձակված կրակոցներով սպանվեցին Կարեն Դավթյանը եւ նրա վարորդ Լեւոն Ավետիսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: