Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է եվրոն մտցնել Եվրամիության բոլոր երկրներում
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է եվրոն մտցնել Եվրամիության ամբողջ տարածքում։
Եվրախորհրդարանում հանդես գալով ամենամյա ուղերձով՝ նա հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ ԵՄ-ի բոլոր երկրներն անցնեն միասնական եվրոպական արժույթին, ներառյալ արեւելաեվրոպական երկրները, այդ թվում անկայուն տնտեսություն ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան ու Ռումինիան, ինչպես նաեւ եվրոպական միասնության քաղաքականությանը քննադատաբար վերաբերվող Լեհաստանը եւ Հունգարիան:
Յունկերն առաջարկել է ստեղծել նոր ծրագիր, որի շրջանակներում երկրներին տեխնիկական եւ ֆիանանսական օգնություն կտրամադրվի միասնական եվրոպական արժույթին անցնելու համար, գրում է Independent-ը: Ներկայում եվրոգոտու մեջ մտնում են Եվրամիության 28 երկրներից 19-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: