Բաժիններ՝

««Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» կարգախոսը մեր դեպքում ձևակերպվում է՝ որպես «Բոլոր ճանապարհները տանում են անհայտություն»». Սերգեյ Բագրատյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցով դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:

«ՀՀ-ում գործող ավտոնաճապարհներն աղետալի վիճակում են, «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» կարգախոսը մեր դեպքում ձևակերպվում է՝ որպես «Բոլոր ճանապարհները տանում են անհայտություն»: «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում, արդեն 5 տարուց ավելի է, Վայոց Ձորի հատվածն այդպես էլ որոշված չէ, թե ինչպես պետք է անցնի, և տարիներ շարունակ խախտվում է մեր քաղաքացիների սեփականության իրավունքը: Մարդիկ իրենց հողատարածքները չեն կարողանում տնօրինել, որովհետև կիրառվում է 70-րդ հոդվածը, և արգելվում է այդ տարածքում օտարման գործընթաց կամ որևէ այլ գործընթաց: Գորիս գնացող ճանապարհըն առնվազն երկու հատվածում քայքայվել է, էռոզիայի է ենթարկվել, և հարիր չէ պետականություն ունեցող որևէ երկրի, որովհետև դա միջպետական ճանապարհ է»,- հայտարարեց պատգամավորը:

Ի պատասխան՝ Վահան Մարտիրոսյանն ասաց. «Հողօտարումների ծրագիրը սկսվում է  այն ժամանակ, երբ արդեն սկսվում է ճանապարհ կառուցվել, դա պլանի մեջ է, երբ լինի նախագիծը, կսկսվի այդ հողօտարման գործընթացը: Ինչ վերաբերում է Սիսիան-Գորիս հատվածին, այս տարի բյուջեում նախատեսված գումարների սահմաններում կատարվում են աշխատանքներ, որոնք կվերջանան մինչև հոկտեմբեր, մյուս տարվա բյուջեով նախատեսվում է ավելի մեծ գումար՝ այդ ճանապարհում ավելի մեծ աշխատանքներ կատարելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս