Բաժիններ՝

«Նորից արձանագրում ենք, որ մեր գործընկեր պետությունները չեն միանում այն կոնվենցիաներին, որոնց՝ մենք». Մանե Թանդիլյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցով դիմեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանին. «ԵԱՏՄ անդամ որևէ այլ պետություն միացե՞լ է այս արձանագրություններին, թե՞ ոչ, ֆինանսական ի՞նչ ծախսեր է ենթադրում այս հանձնաժողովը, և այդ աղբյուրները որտեղի՞ց են լինելու»:

Ի պատասխան՝ Վ. Մկրտչյանն ասաց. «Ռուսաստանի Դաշնությունը միացել է կոնվենցիային, բայց արձանագրությանը չի միացել: Ֆինանսական որևէ հետևանք չի առաջանում մեր պետության համար, բայց որոշակի պարտավորություններ ենթադրվում է, որոնցից մեկն է, որ խտրականություն չցուցաբերվի կրթական ոլորտում՝ սեռային, ռասայական, կրոնական և այլն»:

Մ. Թանդիլյանն արձագանքեց, որ, փաստորեն, նորից արձանագրում ենք, որ մեր գործընկեր պետությունները չեն միանում այն կոնվենցիաներին, որոնց՝ մենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս