«Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Քարիմ Բենզեմայի հետ. նրա հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո
Մադրիդցիները ցանկանում են խուսափել Նեյմարի հետ պատմության կրկնությունից: «Ռեալը» պլանավորում է վերաստորագրել Քարիմ Բենզեմայի պայմանագիրը: Հարձակվողի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019թ. ամռանը:
Մադրիդցիները պատրաստվում են ֆրանսիացուն իրենց մոտ պահել մինչև 2021 թվականը: Ըստ նոր պայմանագրի՝ Բենզեմայի հրաժարագինը կազմելու է 1 մլրդ եվրո, հաղորդում է France Football-ը:
29-ամյա Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից:
1 մլրդ եվրո հրաժարագնի մասին կետ առկա է միայն Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի պայմանագրերում: Transfermarkt-ը Քարիմին գնահատում է 60 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը