Սերժ Սարգսյանը դեսպան է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»,- ասված է նախագահի հրամանագրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930