«Եթե ինչ-որ մեկը դիտարկում է, որ դրանով ինչ-որ հակասովետական բան կա, ես նման ընկալում չունեմ»
Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի կողմից բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակման պատճառները ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չգիտի: Այնուամենայնիվ, նրա համոզմամբ, քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Ըստ նրա` ՀՀ-ում տասնյակ օրենքներ կան, որոնք բռնադատվածների և աքսորվածների նկատմամբ այլ վերաբերմունք, իրավունքների վերականգնում են նախատեսում. «Դրա վերաբերյալ իշխանությունների հանրային ընկալման մեջ ոչինչ չի եղել: Եթե ինչ-որ մեկը դիտարկում է, որ դրանով ինչ-որ հակասովետական բան կա, ես նման ընկալում չունեմ: Ես նման զգացողություն չունեմ»:
Հիշեցնենք, որ ըստ տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի, բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված ցուցադրությունը ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է մշակույթի նախարարության հրահանգով: