Կոբզոնը բրոնզե բիզոն է նվեր ստացել Պուտինից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, որի 80 տարին լրացել է սեպտեմբերի 11-ին, ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, թե իրեն ինչ նվեր է մատուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ Կրեմլի կայքը հայտնել էր, որ պետության ղեկավարը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի մշակույթի կոմիտեի ղեկավարի տեղակալ Իոսիֆ Կոբզոնին: Պետության ղեկավարը «ջերմորեն շնորհավորել է Իոսիֆ Կոբզոնին 80-ամյակի առթիվ եւ հոբելյարին է նվիրել գեղանկարիչ Ալեքսանդր Զելենսկու «Հանքափորների երգը» նկարը»: Ինչպես պատմել է Կոբզոնն ինքը, նկարը միակ նվերը չի եղել:
«Գիտե՞ք, թե ինձ ինչ նվիրեց նախագահը»,- զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետաքրքրությունը գրգռել է արտիստը: Դադար առնելով՝ նա ասել է, որ հանդիպման ժամանակ Պուտինը մեջբերել է բանաստեղծ Ալեքսանդր Իվանովի «Ինչպես չես կանգնեցնի վազող բիզոնին, այնպես էլ չես կանգնեցնի երգող Կոբզոնին» էպիգրամը: «Եվ (դրանից հետո) բերեցին բրոնզե բիզոնը»,- պատմել է երգիչը: