Բաժիններ՝

«Վերականգնման վերջին փուլում եմ». Գևորգ Ղազարյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում, շարունակում է վերականգնվել վնասվածքից: ՀՖՖ պաշտոնական կայքը կապ հաստատեց Ղազարյանի հետ՝ հետաքրքրվելու նրա առողջական վիճակի մասին:

– Փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորել էինք: Գտնվում եմ ակումբի մարզաբազայում և արդեն բավականին ծանր մարզումներ եմ անցկացնում՝ վազքեր, ֆիզիկական մարզումներ և գնդակով վարժություններ: Կարելի է ասել, որ վերականգնման վերջին փուլում եմ: Մոտ ժամանակներս կրկին կմեկնեմ Գերմանիա՝ բուժզննում անցնելու այն բժշկի մոտ, ով վիրահատել է ինձ, և, եթե ամեն ինչ կարգին լինի, արդեն այս ամիս կմիանամ թիմիս՝ ներգրավվելով մարզումային գործընթացի մեջ:

Դիտել եմ հավաքականի հանդիպումները, և, անկախ ամեն ինչից, ուզում եմ քաջալերանքի խոսքեր ասել տղաների հասցեին: Շատ եմ կարոտում հավաքականը: Երբ թիմը խաղում է, և գտնվում ես հեռվում ու ոչնչով չես կարողանում օգնել, շատ ավելի դժվար է: Հիմա հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ, բայց մենք պետք է միասին լինենք և հաղթահարենք այս պահը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս