ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Հիլարի Քլինթոնի գիրքն անցած ընտրությունների մասին
Սեպտեմբերի 12-ին Միացյալ Նահանգներում վաճառքի է հանվել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի «Ինչ տեղի ունեցավ» (What Happened) նոր գիրքը։
Simon and Schuster հրատարակչության կողմից լույս ընծայված հուշագրություններում նախկին առաջին տիկինը պատմում է իր նախընտրական արշավի եւ անցյալ տարվա նախագահական ընտրություններում կրած պարտության մասին: «2016 թվականի նոյեմբերի 8-ից ի վեր գրեթե ամեն օր ես կռիվ եմ տալիս միեւնույն հարցի դեմ. «Ինչու՞ տանուլ տվեցի»: Երբեմն դժվար է կենտրոնանալ որեւիցե այլ բանի վրա,- գրում է Քլինթոնը:- Ես վերադառնում եմ իմ թերություններին ու սխալներին, որոնք մենք թույլ տվեցինք, ես ստանձնում եմ դրանց պատասխանատվությունը»:
Նյու Յորքից նախկին սենատորը գրքում պատմում է իր թույլ տված սխալների եւ հանրապետական Դոնալդ Թրափի դեմ նախընտրական պայքարից իր տպավորությունների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: