Բաժիններ՝

Կիպրոսի հարավային ափերին բնական գազ է հայտնաբերվել

Կիպրոսի հարավային ափերին հետախուզական հորատման արդյունքում բնական գազի ոչ մեծ հանքավայր է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ հայտնաբերված հանքավայրը շատ մեծ չէ և պարունակում է 0.5 տրիլիոն խմ-ից քիչ ածխաջուր: Կիպրոսի էներգետիկայի նախարար Յորգոս Լակոտրիպիսը հայտարարել է, որ այդ քանակությունը առևտրային առումով կենսունական դարձնելու համար բավական չէ, սակայն ամեն դեպքում այն «ոգևորիչ նշան» է, որը ցույց է տալիս, որ կարող է հայտնաբերվել նաև առավել մեծ քանակություն:

Հորատման աշխատանքներն իրականացրել են ֆրանսիական Total և իտալական Eni ընկերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս