«Հայաստանն ազատ կարող է դուրս գալ միության կազմից, սակայն…». Իվան Վոլինկին

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա, ասաց.

«Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»: Նաև հավելեց, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է. Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, և Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ դեսպանն ասաց.

«Հայաստանն ազատ կարող է դուրս գալ միության կազմից, սակայն, կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը համաձայն չի լինի, քանի որ տեսնում է այդ միությունում գտնվելու ակնհայտ առավելությունները»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930