Բաժիններ՝

«Ես ատում էի Գարի Նևիլին և Ֆերդինանդին». Սթիվեն Ջերարդ

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ բացասական վերաբերմունք է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպաններ Ռիո Ֆերդինանդի և Գարի Նևիլի նկատմամբ:

«Երբ մինչ մարզադաշտ մտնելը կանգնում ես Ռիոյի և Գարի Նևիլի դիմաց, ցանկանում ես ամեն ինչ անել՝ նրանց հաղթելու համար: Դու ատելություն ես զգում. այն ժամանակ ինձ հետ հենց այդպիսի բան էր կատարվում: Ես նրանց հետ հանդիպում էի, ձևացնում էի, թե նրանք ինձ դուր են գալիս: Եվ միայն այն ժամանակ, երբ իմ և նրանց կարիերաներն ավարտվեցին, սկսվեց իսկական ընկերությունը:

Ես խորին հարգանք եմ տածում Ֆերդինանդի նկատմամբ, չէ՞ որ նա ողջ կարիերայի ընթացքում մեծ ակումբների կազմում է հանդես եկել: Հիմա ես հաճույք եմ ստանում հեռուստատեսությունում նրա աշխատանքից»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս