Բաժիններ՝

«Սա մեր բոլորի ամոթն է. Ինչ-որ պրոգրեսիաներով աճում է հայերի խառնամուսնությունների՝ իբր ադրբեջանցիների հետ ամուսնություների թիվը». Նաիրա Զոհրաբյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Քաղաքական ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի՝ մեր տարածաշրջանում Հայաստանից ամենաշատն են քաղաքական ապաստանի համար դիմում ԵՄ-ի երկրներ.

«Ամենաէկզոտիկ և ամենայլանդակ նպատակներով վերջին շրջանում, չգիտես ինչու, շատացել են չակերտավոր խառնապմուսնությունների պատճառով քաղաքական ապաստանի համար դիմածները: Նախ պետք է ճշտվի, թե այդ ո՞ր ծառայություններն են, որ անձնագրեր ու տեղեկանքներ են տալիս այն քաղաքացիներին, որոնք բրյուսելներում և ֆրանսիաներում հանդես են գալիս որպես Ալի Հասանովներ և այլ ադրբեջանցիների անուններով: Սա մեր բոլորի ամոթն է, և, չգիտես՝ ինչու, ինչ-որ պրոգրեսիաներով աճում է խառնամուսնությունների՝ իբր ադրբեջանցիների հետ ամուսնություների թիվը»:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ հայաստանցիների քաղաքական ապաստանով դիմածների մոտ 90 տոկոսը մերժում է ստանում. «Հայաստանից տարեկան 10 հազար մարդ է դիմում քաղաքական ապաստան ստանալու համար ԵՄ-ի երկրներ, որոնցից 50 տոկոսը՝ փախստական, քաղաքական կարգավիճակ ստանալու, 30 տոկոսը՝ մարդասիրական կարգավիճակի համար: 90 տոկոսը մերժում են ստանում, բայց անգամ դրանից հետո նրանք չեն վերադառնում Հայաստան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս