«Այսուհետ կառավարությունը թող ներկայացնի պիտանի օրինագծեր և ոչ թե 20 տարի առաջ սաղմնավորված և չծնված իրավական ակտի նախագիծ». «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (կողմ՝ 85, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1):

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դեմ արտահայտվեց այս օրենսդրական նախաձեռնությանը. «Ես ուզում եմ վերահաստատել իմ այն դիրքորոշումը, որ այս նախագիծը կապ չունի Առողջապահության նախարարության հետ և զարմանալիորեն այն անցել է այդ հանձնաժղովով: Որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմնի անդամ՝ ուզում եմ  հայտարարել, որ այսուհետ կառավարությունը ներկայացնի պիտանի օրինագծեր և ոչ թե 20 տարի առաջ սաղմնավորված և չծնված իրավական ակտի նախագիծ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930