Բաժիններ՝

Գերմանիան սառեցրել է զենքի վաճառքի վերաբերյալ Թուրքիայի դիմումների զգալի մասը

Գերմանիան զենքի վաճառքի վերաբերյալ Թուրքիայից եկող բոլոր դիմումների զգալի մասը սառեցվել են: Ինչպես հաղորդում է  գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար և փոխվարչապետ Զիգմար Գաբրիելը:

«Թուրքիայի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ մեզ ուղղված դիմումները, որոնք քիչ չեն, այս պահին սառեցված են»,- ասել է ԱԳ նախարարը: Նա ընդգծել է նաև, որ համաձայն միջազգային մի շարք համաձայնագրերի՝ որոշ տեսակի զենքի մատակարարում շարունակում է իրականացվել:

Գերմանական DPA գործակալության տվյալներով՝ երկրի կառավարությունը տարեսկզբից հավանություն է տվել Թուրքիային 25 մլն եվրո արժողությամբ զենքի արտահանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս