Բաժիններ՝

«Հարվի» և «Իրմա» փոթորիկներից վնասը կարող է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող է հասնել 290 միլիարդ դոլարի: Սեպտեմբերի 11-ին այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով AccuWeather խորհրդատվական ընկերության նախագահ Ջոել Մայերսին։

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւէ պատճառել են փոթորիկները,- նշել է նա:- Դա համարժեք է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,5 տոկոսային կետին: «Հարվի» փոթորիկը, մեր գնահատումներով՝ դարձավ այն տարերային աղետը, որն ամենամեծ վնասը հասցրեց ԱՄՆ-ի պատմության մեջ՝ շուրջ 190 միլիարդ դոլար, որը համարժեք է ՀՆԱ-ի 1 տոկոսային կետին»:

Փորձագետը կորուստների գումարում ներառել է այն վնասը, որը կրել Է գործարարությունը, գործազրկության աճի հետ կապված կորուստները, ենթակառուցվածքի վնասումները, բերքի կորուստը, մասնավոր սեփականության վնասը եւ վառելանյութի ավելացած ծախսերը: Փորձագետի կարծիքով՝ տարերային աղետների հասցրած վնասն ԱՄՆ-ի տնտեսության վրա կազդի ընդհուպ մինչեւ այս տարվա վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս