Լեհաստանը Հոլանդի «Գազանի հետքը» ֆիլմն առաջադրել է «Օսկար» մրցանակի
Լեհաստանը ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Գազանի հետքը» (2017 թ.) ֆիլմը հանրապետությունից «Օսկար» մրցանակի թեկնածու է առաջադրել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ » անվանակարգում: Այս որոշման մասին հայտարարել է Լեհաստանի կինոարվեստի ինստիտուտը։
Այդ կինոնկարը դետեկտիվ վեպի էկրանավորում է, որի գործողությունը ծավալվում է ժամանակակից Լեհաստանում: Ֆիլմը պատմում է ծեր տիկնոջ մասին, որը ճակատագրերը տնօրինողի դեր է ստանձնել: Միայնակ թոշակառու կինը՝ նախկին ինժեները եւ մանկավարժը, կենդանիների իրավունքների մոլի պաշտպան է, որը որոշել է պայքարել որսորդների դեմ: Երբ նրանք սկսում են մեկը մյուսի հետեւից ոչնչանալ չպարզված հանգամանքներում, հերոսուհին սեփական հետաքննությունն է ծավալում:
Ժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել է Բեռլինալեի 67-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ «Արծաթե արջ» ստանալով այս խոշոր ստուգատեսում: Մեկնաբանելով Հոլանդի աշխատանքն առաջադրելու մասին Լեհաստանի կինոարվեստի ինստիտուտի որոշումը՝ դրա նախագահ Պավել Պավլիկովսկին նշել է, որ այս կինոնկարը, մյուս թեկնածու մյոուս ֆիլմերի համեմատությամբ, «ավելի շատ արժանիքներ ունի, որոնք կարող են օգնել նրա առաջմղմանը եւ արդյունքում բերել անվանակարգման»:
Վերջին անգամ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար մրցանակին «Օսկար»-ի ժյուրին լեհերին արժանացրել է 2014 թվականին: Այդ ժամանակ այս անվանակարգում հաղթող դարձավ Պավել Պավլիկովսկու «Իդա» ժապավենը (2013 թ.), որն առաջ անցավ այս կատեգորիայում մյուս ֆավորիտից՝ Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաֆան» (2014 թ.) ռուսական կինոնկարից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: