Բաժիններ՝

«Ամոթ է այն երկրներին, որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից կարող են մարդիկ մահանալ». Արա Բաբլոյան

«Ցանկանում եմ մեր քննարկումը մի պահ քաղաքական դաշտից բերել մասնագիտական դաշտ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նշեց, որ, երբ «Արմենիկումի» գործընթացը սկսվեց. ու բումը բարձրացավ, 1998 թվականն էր. «Ես աշխատել եմ առաջին օրենքի վրա՝ որպես համահեղինակ, դեռ 1996 թվականին, ու օրենքն ընդունվեց 1997-ին: Այն ժամանակ մոտեցումները տարբեր էին, գիտելիքներն ու հնարավորությունները՝ սահմանափակ: Դեղամիջոցների արժեքների մեջ թվերը փոխվել են 100-ապատիկ անգամ: Այն ժամանակ մոտեցումն աշխարհում ագրեսիվ էր ոչ միայն այդ վիրուսի նկատմամբ, այլև նրա կրողի նկատմամբ: Բայց բժշկական հասարակությունը, աշխարհը կարողացավ անդրադառնալ հարցին և  հասկանալ, որ կրողը նույն իրավունքն ունի, ինչպես և մյուս մարդիկ»:

Ա. Բաբլոյանը գտնում է՝ Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման առանձին կարգ մշակելու կարիք չկա: Նրա խոսքով՝ խնդիրը մեր մեջ է. «Եթե որևէ մեկը որոշի գալ Հայաստան՝ բուժօգնություն ստանալու, կգա: Երբ մենք հատուկ կարգ ենք մտցնում, նշանակում է՝ խտրականություն ենք մտցնում: Այս նախագծով մենք հանում ենք խտրականությունը, և մենք գնում ենք համահունչ ցիվիլ աշխարհին, ոտք ենք մեկնում Եվրոպայի հետ: Ամոթ է այն երկրներին, որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից կարող են մարդիկ մահանալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս