Սահակաշվիլին պատրաստվում է շրջագայություն կատարել Ուկրաինայում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է իր կյանքի ու ազատության համար սպառնալիքի գոյության մասին։
«Ես գիտեմ, որ թե՛ իմ ազատությունն է հարվածի տակ եւ թե՛ իմ կյանքը… Բայց Ուկրաինայի գոյությունը հարվածի տակ է, եւ Ուկրաինայի ազատությունը շատ ավելի բարձր է, քան նրա քաղաքացու, ներառյալ իմ ազատությունն ու գոյությունը»,- Լվովում լրագրողներին ասել է Սահակաշվիլին:
«Երբ ինձ ասում են, թե վտանգի եմ եթարկվում արդյոք ես, պատասխանում եմ. այո՛, ես վտանգի եմ ենթարկվում»,- հավելել է շնորհազրկված ուկրաինացի քաղաքական գործիչը:
Նա հայտարարել է, որ իր հետագա գործողությունները կորոշի տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներից հետո: Սակայն Սահակաշվիլին արդեն պլանավորել է այցելել Ուկրաինայի բոլոր մարզեր՝ «ընդհանուր թեմայի շուրջը» քաղաքացիների եւ տարբեր քաղաքական ուժերի հետ միավորվելու նպատակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: