Բաժիններ՝

Չինաստանում ութ մարդ է զոհվել հորդառատ անձրևների պատճառ

Չինաստանի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում երկարատեւ տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով զոհվել է ութ մարդ, յոթ հոգի անհայտ կորել է եւ ավելի քան 6,7 հազարը տարհանվել են անվտանգ վայրեր: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նաախարարության՝ սեպտեմբերի 11-ին հրապարակված հայտարարության մեջ:

Անբարենպաստ եղանակից 596 հազար մարդ է տուժել Հենանի, Հուբեյի, Սիչուանի, Հույչժոուի, Յուննանի, Շենսիի նահանգներում եւ կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքում: Տեղատարափները, որոնք չեն դադարում սեպտեմբերի 8-ից ի վեր, առաջացրել են սելավահոսքեր եւ սողանքներ, հեղեղումներ, առանձին շրջաններում կարկուտ է տեղացել:

Տարերքի հարվածից ուղղակի տնտեսական վնասը գնահատվում է 420 մլն յուան (շուրջ 64,5 մլն դոլար): Մոլեգնող տարերքի պատճառով ավերվել է ավելի քան 500 տուն, եւս 2,7 հազարը վնասվածքներ են ստացել: Տուժել են 27,7 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս