Բաժիններ՝

Իսպանացիների մեծ մասը դեմ է Կատալոնիայում հանրաքվեի անցկացմանը

Իսպանացիների ավելի քան 60 տոկոսը հանդես է գալիս Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման դեմ: Դա հետեւում է հարցման արդյունքներից, որը կատարել է Sigma Dos ընկերությունը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 60,3 տոկոսը դեմ է արտահայտվել հանրաքվե անցկացումը թույլատրելուն: Նախաձեռնությանը հավանություն է տվել 29,1 տոկոսը, եւս 10,6 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը (45,7 տոկոս) նաեւ կարծում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակված հանրաքվեն չի կայանա: Սակայն իսպանացիների 35,9 տոկոսը հավատում է, որ կատալոնցիներն այնուամենայնիվ կկարողանան քվեարկել՝ չնայած Մադրիդի հայտարարություններին:

Հարցման մասնակիցների գրեթե կեսն (48,2 տոկոսը) արտահայտվել է Իսպանիայի կառավարության կողմից Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման օգտին, որը թույլ է տալիս Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի դադարեցում, 33 տոկոսը դեմ է հանդես է եկել:

Հարցումը կատարվել է սեպտեմբերի 4-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակամիջոցում Mundo հրատարակության համար: Դրան մասնակցել են Իսպանիայի հազար չափահաս քաղաքացիներ: Վիճակագրական սխալանքը կազմում է 3,16 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս