Giorgio Armani-ն օպտիկական շրջանակների և արևապաշտպան ականոցների հավաքածու է ներկայացրել
Giorgio Armani նորաձեւության բրենդը ներկայացրել է 2017-2018 աշուն-ձմեռ սեզոնի օպտիկական շրջանակների եւ արեւապաշտպան ակնոցների հավաքածու: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը ստացվել է «Լենտա.ռու»-ում:
Հավաքածուում տեղ են գտել Panto մոդելները, որոնց շրջանակները զարդարում են թափանցիկ նեյլոնից համակենտրոն շրջանակները ոսպնյակների եւ շրջանակի միջեւ, որոնք բյուրեղի տպավորություն են թողնում: Ապակիների միջեւ կրկնակի կամրջակն ընդգծում է շրջանակի թեթեւությունը: Շրջանակի ականջականթերի վրա զետեղծված են դեկորատիվ տարրեր մետաղական տերեւիկի տեսքով: Շրջանակի ալիքաձեւ մասը պատրաստված է ացետատից:
Giorgio Armani ընկերությունը հիմնվել է 1975 թվականին իտալացի մոդելագործ Ջորջո Արմանիի եւ ձեռնակիչ Սերջո Գալեոտիի կողմից: Թողարկում է հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, ժամացույցներ, զարդեր, կահույք եւ դեկորի առարկաներ Giorgio Armani, Emporio Armani, Armani Exchange, Armani Jeans, Armani Junior, Armani Casa եւ այլ բրենդների ներքո: