Բաժիններ՝

23 տարի առաջ հորն սպանելու համար վրեժխնդիր եղած երիտասարդին հայտնաբերել են

80-ամյա արարատցի տղամարդու սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդը հայտնաբերվել է։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ 2017թ-ի սեպտեմբերի 6-ին իր տան բակում հայտնաբերվել է 80-ամյա տղամարդու դի՝ բռնություն հետքերով։ Տարեց տղամարդուն բազմաթիվ վնասվածքներ են պատճառվել բահով եւ եղանով։ Պարզվում է, նրան դաժանաբար սպանելու մեջ կասկածվում է նույն գյուղի՝ 29-ամյա բնակիչ։

ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նախնական քննության տվյալներով սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված համագյուղացի երիտասարդի կողմից։ Քննիչը որոշում է կայացրել 29-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորյալ սպանության համար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Սպանության մեջ կասկածվում է տուժողի կողմից 1994 թվականին սպանված համագյուղացու որդին։ Սեպտեմբերի 6-ին երիտասարդը մասնակցել է մահացած ազգականներից մեկի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, ապա այցելել իր հոր շիրիմին, ով սպանվել է համագյուղացու կողմից 1994թ., ապա այցելել վերջինիս, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն եւ այդ ընթացքում էլ բակում գտնվող բահով և եղանով հարվածներ է հասցրել նրա գլխին ու սպանել:

Երիտասարդի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ հանձնարարել ոստիկանությանը՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս