Բաժիններ՝

ԱՄՆ-ը հազարավոր միավոր զենք ու զինամթերք է մատակարարելու սիրիացի քրդերին. Anadolu

ԱՄՆ-ի զինվորականները պլանավորում են սիրիացի քրդերին փոխանցել ավելի քան 20 հազար միավոր հրազեն, նեռնականետներ եւ ականանետների համար նախատեսված զինամթերք: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնից իր ստացած փաստաթուղթը։

Զենքը նախատեսված է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ՍԴՈւ) կոալիցիայի մարտական խմբերի համար, որի միջուկը «Դեմոկրատական միություն» (ԴՄ) կուսակցությունն է: Մատակարարումները կատարվում են Ռաքա քաղաքից հյուսիս ընկած տարածաշրջանում գործող ջոկատներին, քաղաք, որն «Իսլամական պետություն» խմբավորման պատվարն է Սիրիայում: Հունիսի 6-ից մինչ այժմ շարունակվում է քաղաքի գրոհը, մարտերն ընթանում են նրա մի շարք շրջանների համար, որոնք գտնվում են ԻՊ-ի հսկողության ներքո:

Գործակալության տվյալներով, քրդերն ընդհանուր առմամբ կստանան 18 հազար ինքնաձիգ, 3,5 հազար գնացիր, 4 հազար նռնականետ եւ հակատանկային զենք: ԱՄՆ-ը նաեւ կփոխանցի տարբեր տրամաչափի ավելի քան 200 ականանետային արկ, դիպուկահարի հարյուր հրացան, մի քանի հարյուր օպտիկական նշանոցներ, որոնք սարքավորված են գիշերային տեսունակության եւ լազերային թեթեւ լուսավորման համակարգերով: Այդ սպառազինության մի մասն արդեն քրդերին է հասել ընթացիկ տարվա հունիսից:

Անկարան խիստ անհանգստացած է ՍԴՈՒ-ին եւ ԴՄ-ին նման քանակությամբ սպառազինության փոխանցումից, քանի որ այս կուսակցությունը համարում է ահաբեկչական եւ Քրդաստանի աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղավորումը, որը զինված պայքար է մղում Թուրքիայի իշխանությունների դեմ եւ այս երկրում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս