Ֆլորիդայում ոստիկանությունը 28 մարդու է ձերբակալել՝ «Իրմա» փոթորկի ընթացքում կողոպուտների պատճառով
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Մայամի Դեյդի օկրուգի ոստիկանությունը ձերբակալել է 28 մարդու «Իրմա» փոթորկի ընթացքում կողոպուտների եւ թալանի պատճառով: Սեպտեմբերի 11-ին համապատասխան հաղորդագրությունը Twitter-ում զետեղված է իրավակարգի տեղական մարմինների էջում։
«Այս պահին 28 ձերբակալվածներ կան կողոպուտների եւ թալանի պատճառով: Մենք շարունակում ենք պարեկումը եւ թույլ չենք տա հանցավոր գործունեություն իրականացնել այն ժամանակ, երբ մեր հանրակցությունը վերականգնվում է «Իրմա» փոթորկից հետո»,- տեղեկացրել է ոստիկանությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել Ֆորտ Լեդերդեյլ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) փաստական ապացույցներով ինը ձերբակալությունների մասին տարերքի մոլեգնության ժամանակ գրավատունը կողոպտելիս: Այդ դեպքում գողերին բռնելուն օգնել է ABC հեռուստաընկերության նկարահանող խումբը, որը տեսագրել է չարագործների հարձակումը եւ օպերատիվ կերպով այն զետեղել Համացանցում:
Կողոպուտների նման դեպքեր են գրանցվել վերջերս Տեխասի նահանգը պատուհասած «Հարվի» փոթորկի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: