Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայի ջոկի հրամանատարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան բերման ենթարկվածներ. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մուշի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ծառայողները նկատել են ծեծկռտուքը և մոտենալով դեպքի վայրին՝ այնտեղ, գետնի վրա ընկած հայտնաբերել են մի քաղաքացու, իսկ 3-ը դիմել են փախուստի։
Ոստիկանները վիրավոր քաղաքացուն, ով ազգությամբ ռուս, 26-ամյա Յուրի Նիկոլաևն է, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա ստացել է «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ» վիրավորում։
Մուշի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։