Հայաստանը և Եվրամիությունը հստակ շարժվում են դեպի ընդհանուր նպատակի իրականացում. Պյոտր Սվիտալսկի

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում: Այս մասին Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությանը նվիրված ասուլիսի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք պատրաստվում ենք համաձայնագրի ստորագրմանը, շարունակում ենք ներքին նախապատրաստական աշխատանքները, և ես հայկական կողմից դեռ որեւէ նշան չեմ տեսել, որը կհակասեր մեր համատեղ միտվածությանը եւ ծրագրերին: Հստակ գնում ենք դեպի ընդհանուր նպատակի իրականացում: Հուսամ՝ այս համաձայնագրի շրջանակում կաջակցենք միմյանց՝ համագարծակցությունը տանելու դեպի նոր մակարդակներ նաև հենց գյուղատնտեսության ոլորտում: Ես մեծապես հավատացած եմ, որ հայկական օրգանական գյուղատնտեսական ոլորտը կտարածվի դեպի Եվրոպա: Մենք հետագայում էլ ավելի խորացված աջակցություն կցուցաբերենք գյուղատնտեսության ոլորտին»,- ասաց նա:

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս