«Ինտերը» մտադիր է ձմռանը ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգին
Իտալական ակումբը պաշտպանության գծի թոփ-ֆուտբոլիստի կարիք ունի:
«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում Բոատենգի նկատմամբ: Միլանյան ակումբը մյուս ձմռանը կփորձի ձեռք բերել գերմանացուն այն դեպքում, եթե նա չվերադառնա «Բավարիայի» մեկնարկային կազմ:
Ըստ Football Italia-ի տվյալների՝ «ներաձուրիների» տեխնիկական տնօրեն Վալտեր Սաբատինին շուտով կքննարկի Բոատենգի հնարավոր տեղափոխությունը:
Transfermarkt-ը Բոատենգին գնահատում է 38 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը